Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում է: Փաշինյանը հանդիպեց համայնքների ղեկավարների հետ և անդրադարձավ առաջիկա խորհրդարանական ընտրություններին. «Ընտրակաշառք բաժանելու ցանկացած փորձ պիտի շատ խիստ պատասխան ստանա: Ասված մի արասցե, որևէ տեղ կաշառք բաժանելու փորձ արվի, և ես դա իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից»: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ պիտի նաև վերացվի «ասողների ինստիտուտը»:
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ընտրություններին բոլորին հավասար պայմաններում մրցակցության հնարավորություն տալուց, ասաց` ոչ մեկի նկատմամբ խտրական վերաբերմունք չխիտի դրսևորվի: