ՀՐԱՏԱՊ. «Սպայկա»-ի տնօրենը ձերբակալվել է

«Հրապարակ» թերթը գրում է, որ այսօր իրավապահներն այցելել են «Սպայկա» ընկերություն և ինչ-որ գործողություն են իրականացրել։

Կարելի է ենթադրել, որ հարկերը թաքցնելու կասկածներ կան, քանի որ մեզ ասացին, որ այցելողները ՊԵԿ հետաքննության բաժնից են։ Ժամը 22։00-ի սահմաններում «Սպայկա»-ի տնօրեն և սեփականատեր Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է։ Գործողությունն իրականացրել է ՊԵԿ-ը։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ «Սպայկա» ընկերության պանրի գործարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալության մասին տեղեկությունները ճիշտ են։ Այս մասին Factor.am֊ի հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Անանյանը նաեւ չի հերքել, որ ՊԵԿ հետաքննական վարչությունը «Սպայկա» ընկերությունում ստուգումներ է իրականացրել։ Դավիթ Անանյանը  այլ հարցերի չի պատասխանել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ