Իսլանդիայի կողմից բռնաբարության մեղադրանքով հետախուզվող տղամարդը Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել

Նոյեմբերի 18-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 49-ամյա Իոսեբ Գ.-ն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Տղամարդը մայիսի 31-ից Իսլանդիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ