Սախալինում բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի Սախալինի մարզի Տիմովսկոյե քաղաքատիպ ավանի հինգ հարկանի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել, պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է Ria.ru—ն։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ փլատակներից դուրս են բերվել 3 մահացած բնակիչների դիերը»,- ասել է Սախալինի մարզի ղեկավար Վալերի Լիմարենկոն։

Ավելի վաղ նահանգապետը հայտնել էր մեկ զոհի և մեկ վիրավորի մասին։

Նա նշել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ավանում մի քանի վիրահատարաններ են տեղակայել, այնտեղ են գալիս վիրաբույժների լրացուցիչ բրիգադներ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ տուժածների թիվը հասել է 9-ի։ Նշվել է, որ պայթյունը տեղի է ունեցել 70-ականներին կառուցված շենքի առաջին մուտքի չորրորդ հարկում։ Ըստ մարզպետի՝ շենքը գազաֆիկացված չէր։

Փլուզումը տեղի է ունեցել հինգերորդից առաջին հարկերում։ Ըստ նախնական վարկածի՝ պայթունի պատճառը բնակարաններից մեկում կենցաղային գազն էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ