Վերին Պտղնիում հայտնաբերվել ու կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվող տղամարդը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում հայտնաբերել ու ձերբակալել են մի տղամարդու։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Տղամարդը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։ Խափանման միջոցը՝ կալանք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ