Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել

Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել 2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի գործով այսօր՝ ապրիլի 4–ին, մեղադրանք է առաջադրվել հանրության շրջանում «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղևոնդյանին:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։ Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:

Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Արայիկ Չիբուխչյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մեքենան վարելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 14-ին ժամը 07:40-ի սահմաններում ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:

աղբյուրը՝ News.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ