Նպաստների ուշացման պատճառ դարձած պաշտոնյաները կհայտնվեն «սեւ ցուցակում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրպարակել և կաատաարել է հետևյալ գրառումը.

«Նպաստների ուշացման պատճառ դարձած պաշտոնյաները կհայտնվեն «սեւ ցուցակում»:»

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Շատ լավ, բայց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Ֆինանսների նախարարությունից հանձնարարական է գնացել, այսինքն պարտադիր չէր, որ ձեր նախարարության ներգրավվածությունը լիներ, պետք է իմանալ, թե ովքեր են այն պաշտոնյաները, ովքեր ստացել են դա, իմացել են, որ նպաստը սրանից հետո վճարվելու է այլ համակարգով և դրա համար իրենք պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն և իրենք այդ էլեկտրոնային ստորագրությունն ունենալու համար միջոց չեն ձեռնարկել: Դրա համար պետք է անձնական ծախսեր անեի՞ն, այդինքն իրենց գրպանից պետք է վճարեի՞ն դրա համար:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան— Ճիշտն ասած, պարոն վարչապետ, այդ մասը մինչև վերջ կարգավորված չէ, բայց կա մի կարևոր բան, որ որևէ սահմանափակում չկա հիմնարկի հաշվին այդ ստորագրություններն ունենալ: Այդ հավաստագրի թողարկումը տարեկան 3 հազար դրամ է: Ցանկանում եմ մի բան էլ ավելացնել, այստեղ ոչ միայն ըստ էության հանձնարարությունն ենք փոխանցել, այլ սա եղել է կառավարության որոշմամբ տրված հանձնարարական: Մենք ընդամենը հիշեցրել ենք, որ պետք է կառավարության որոշումը կատարել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ