«Ասֆալտ ուտողների ախորժակը պետք է փակել, այդ թվում բամտային բալանդով». վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրպարակել և կաատաարել է հետևյալ գրառումը.

«Ասֆալտ ուտողների ախորժակը պետք է փակել, այդ թվում բամտային բալանդով:»

Մենք այսօր խնդիր ունենք մեր գյուղերը ցեխից հանելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի միջհամայնքային ճանապարհների վիճակին:

«Պարտադիր չէ՝ ասֆալտով լինի, տարբեր տեխնոլոգիաներ կան: Ինչո՞ւ ենք կենտրոնանում ասֆալտի վրա, ինչու ենք ասֆալտը սիրում, որովհետեւ ասֆալտը ասֆալտ է, այդ բառը խանդաղատանքով է պետք է արտասանել, դա էն ասֆալտը չի»,-հեգնանքով ասաց նա ու ծիծաղեց:

Մինչ այդ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ հիմա Արարատի մարզի Սիս  գյուղում 2 կմ հատված փորձնական առանց ասֆալտի է նորոգվելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ