«Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում». Մեհրիբան Ալիևա

Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում և քաղաքում: Այս մասին ասել է առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան, բարձր տեխնոլոգիական պրոթեզներով ապահովված զինվորականների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է haqqin.az -ն:

Առաջին փոխնախագահն ասել է, որ հպարտ է այն փաստով, որ Ադրբեջանն ունի նման որդիներ. «Ես միշտ ասում եմ, որ Ադրբեջանը շատ հարուստ երկիր է, իր հարստությամբ և գեղեցիկ բնությամբ: Բայց մեր ամենակարևոր հարստությունը Ադրբեջանի ժողովուրդն է, մարդ տեսակը:

Ադրբեջանի ժողովուրդը պետք է հպարտ լինի ձեզ նման որդիներ ունենալու համար: Մեր մայրերը պետք է հպարտ լինեն, որ նման քաջ տղաներ են դաստիրակել: Նման մարդկանց, նման զինվորների, սպաների և եղբայրների հետ, մենք անպայման կվերադարձնենք Ղարաբաղը:

Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում և քաղաքում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ