«Ներկաները ստացան, մի նախագծի դեմ քվեարկեցին ու գնացին»․ Մովսես Հարությունյանը՝ խորհրդարան վերադարձած ընդդիմության մասին

Քաղաքական վերլուծաբան Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ներկաները ստացան, մի նախագծի դեմ քվեարկեցին ու գնացին»։

Մի օր հեռանում են, մի օր վերադառնում, քմահաճ ու խռովկան կնոջ նման։ Ամենակարող ու ամենագետ բրիտանացի գիտնականները հիմա երևի տանջվում են, որպեսզի հասկանան, թե ինչ է Հայաստանի ընդդիմության ուզածը։

Իհարկե, յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական ուժ ինքն է որոշում ինչպես, ինչ միջոցներով և որտեղ պայքարի իշխանության դեմ, բայց Հայաստանի խորհրդարանական ընդդիմության պահվածքն այս առումով արդեն կատակերգության ժանրից է։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք դեռևս գարնանը հայտարարել էին խորհրդարանը լքելու և փողոցում պայքարելու մասին, այսօր վերադարձան Ազգային Ժողով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ