Չհրապարակված կադրեր Սոս Ջանիբեկյանի ընտանեկան ֆոտոշարքից

 

Սոս Ջանիբեկյանի կինը` ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը, իրենց դստեր` 7 ամսական Անաիսի հետ նոր ֆոտոշարք է անցել, որի չհրապարակված կադրերը տրամադրել է Tert.am Life–ին։

Թեև ոճաբան–մայրիկը սիրում է գեղեցիկ հագուստներ ընտրել դստեր համար, այս ֆոտոշարքում փոքրիկը մերկ է, ինքը ներկայանում է սպիտակ զգեստով։

Խոսելով դստեր համար ընտրվող հագուստների մասին` մեր նախորդ զրույցում Մադոննան ասել էր.

«Շատ գեղեցիկ շորիկներ ունի, սակայն իր դուրն այդքան էլ չեն գալիս։ Իրականում այդ փոքրիկ գեղեցիկ շորիկները երեխաներին հարմար չեն, սկսում է գոռալ, բողոքել։ Ամենահարմարը փափուկ, սպորտային տեսքով տաբատները, բլուզներն ու կոմբինեզոններն են։ Իհարկե, այս դեպքում էլ իր բոլոր հարմարավետ շորերն ունեն ինչ–որ հետաքրքիր դետալներ՝ նապաստակի ականջներ, համադրված գույներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ