«Ճանապարհները երկար տարիներ եղել են փող ուտելու թիվ 1 տեղը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանում ճանապարհների շինարարության խնդրին, ասաց՝ նախորդ տարվա փորձից ելնելով.

«Մենք այս դահլիճում քանի անգամ քննարկել ենք ճանապարհաշինության որակի բարձրացման հետ կապված հարցերը, այդ թվում՝ խիստ խոսել ենք, որ մենք չենք հանդուրժելու վատ որակի ճանապարհը, բայց մենք ինչ ենք տեսնում՝ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնց կապալառուները մեր հայտարարված մրցույթներում հաղթել են, իրականացրել են անորակ աշխատանք:

Ովքե՞ր են իրականացնում. առնվազն դեպքեր կան, երբ դրանք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք՝ իրենց հին սովորությունների համաձայն, ժամանակին չգիտեմ ինչպես ընկերություններ են սեփականաշնորհել, նոր պայմաններում իրենց մտքով անցնում է, որ կարող են անորակ ճանապարհ կառուցել, ու անցնի-գնա»:

Նա մասնավորեցրեց՝ խոսքը Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածի մասին է: Փաշինյանն ասաց, որ այդ աշխատանքի ավարտը հայտարարվել էր անցյալ տարի, բայց իրենք չեն ընդունել այդ աշխատանքները՝ դրանց բացարձակ անորակ լինելու պատճառով: Տրանսպորտի նախարարությունը պարտավորեցրել է, որ այդ աշխատանքները սկսեն, սակայն արդյունքը վարչապետին չի բավարարել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ