«Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ». Արթուր Վանեցյան

Կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Նա անդրադարձել է այսօր կառավարության նիստում վարչապետի կողմից ֆեյք օգտատերերի և ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ ստացած հանձնարարականին.

«Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, մտածված: Եթե գրառումների մեջ չկա հանցակազմ, դա ֆեյք կլինի, թե սովորական անձ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե գրառման մեջ կա հանցակազմ, ապա ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները պարտավոր են իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի բացահայտեն դա»:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ հասարակության մեջ անանուն, ոչ հայտնի օգտատերերի կողմից հրապարակումները կարող են բացասական ազդեցություն ունենալ: Վանեցյանը վստահեցրեց, որ ֆեյքերի դեմ պայքարը չի վնասելու խոսքի ազատության գործընթացին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ