«Անորակ ճանապարհ կառուցողները պիտի զգան մեր հակահարվածը». վարչապետ Փաշինյան

Մենք չենք հանդուժելու վատ որակի ճանապարհ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ նախորդ տարվա ճանապարհաշինության փորձը ցույց է տալիս, որ հայտարարված մրցույթներում հաղթողներն իրականացրել են անորակ աշխատանք:

«Անորակ աշխատանքն իրականացնողները նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, և հին սովորության համաձայն, հիմա էլ իրենց մտքով անցնում է, թե կարող են անորակ ճանապարհ կառուցել ու անցնի գնա»,- ասաց ՀՀ վարչապետը և նշեց, որ խոսքը հատկապես Նոյեմբերյան-Ոսկեպար հատվածի մասին է։

Ըստ նրա՝ անորակ ճանապարհ կառուցողնեը պետք է պատժվեն։ «Նրանք, իսկապես, սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են, նրանք պետք է զգան մեր հակահարվածը»,- ասաց նա:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը արձագանքեց, որ առաջին հայացքից թեև դրանք պայմանագրային հարաբերություններ են, սակայն պետք է նայել, թե պայմանագիրն ինչ կարգավորումներ է նախատեսել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ