Արթուր Վանեցյանը՝ իր մորն աշխատանքից ազատելու մասին

Որոշումը հրապարակվել է պաշտոնական կայքում և պարզ գրված է, որ ազատվել է իր դիմումի համաձայն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր մորը աշխատանքից ազատելու որոշմանը:

«Չեմ ուզում դա քննարկել, որովհետև վարչապետի որոշումներն առհասարակ չեն քննարկվում, այլ պետք է կատարվեն», — ասաց նա:

Դիտարկմանը, թե վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ վերջինս իր պարտականությունները լավ չի կատարել, դրա համար ազատվել է աշխատանքից՝ Վանեցյանը խորհուրդ տվեց այդ գործընթացը չպայմանավորել անձանց հետ:

«Իմ մայրը պետական համակարգում շատ երկար է աշխատել, դեռ այն ժամանակ, երբ ես դպրոցական էի, և շարունակել է աշխատել, երբ ես արդեն իսկ նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն: Իմ ու իմ մոր աշխատանքը, խնդրում եմ, իրար հետ մի կապեք», — ասաց Վանեցյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետի որոշմամբ, Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ