2019թ-ի առաջին եռամսյակում ակնկալվող ներդրումների ծավալն աճել է 27 անգամ, ակնկալվող աշխատատեղերի քանակը՝ 6.5 անգամ

Կառավարությունն այսօրվա որոշմամբ արտոնություններ տրամադրեց «Դեկորա գրուպ» ընկերությանը: Ինչպես ներկայացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ընկերությունը դիմել էր ներմուծվող նյութերը մաքսատուրքից ազատելու հարցով:

Այն արտադրում է անկողնային պարագաներ, գործում է 2009թ-ից, պատրաստվում է իրականացնել 1.2 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, ունի  60 աշխատակից՝ 190 հազար դրամ աշխատավարձով: Նախատեսվում է աշխատողների թիվն ավելացնել ևս 15-ով:

«2019թ-ի առաջին եռամսյակում գերակա ոլորտներում այսպիսի որոշումների շրջանակում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմել է 146 մլն ԱՄՆ դրամ, իսկ ակնկալվող աշխատատեղերի թիվը` 912:

Համեմատության համար` 2018թ-ի առաջին եռամսյակում հաստատվել է 6 ծրագիր, որի արդյունքում հաջողվել է գեներացնել 5 մլն դոլարի ներդրում և 140 աշխատատեղ: Այսպիսով` 2019թ-ի առաջին եռամսյակում նշված ցուցանիշներն աճել են 27 անգամ, աշխատատեղերի մասով` 6.5 անգամ: Սա պայմանավորված է համեմատության բազայի ցածր լինելով և նման տեմպերով աճերին զուգընթաց արդեն կնվազի, որովհետև քչի վրա ավելացումը մեծ տեմպերով է տեղի ունենում, բայց մոտ նույն իրավիճակն էր 2017թ-ի առաջին եռամսյակի համեմատ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ