«Հիմա սկսում ենք տարվա թիվ 1 ամենասկանդալային հարցի քննարկմանը»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նիստում անդրադարձավ իր խոսքով ասած «տարվա ամենասկանդալային թեմային», որը կապված է ՊԵԿ պարգևավճարների թեմայի հետ։

Մինչեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին խոսք տալ, նա մի քանի տվյալներ ներկայացրեց նախորդ տարի արձանագրված ցուցանիշներից։

Նրա խոսքով, գերակատարվել է բյուջեն։Անդրադառնալով պարգևավճարներին` վարչապետը նշեց, թե պետք է պետական համակարգում աշխատանքն ավելի գրավիչ դարձնել բոլորի համար։

Անանյանը նշեց, որ առաջարկում են 2 մլրդ-ից ավել գումար ուղղել հարկային եւ մաքսային աշխատողներին պարգեւատրելուն։

տեսանյութը՝ Armlur

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ