Նոր և չհրապարակված կադրեր՝ Տիգրան Ասատրյանի որդու գերշքեղ հարսանիքից

Արդեն տեղեկացրել ենք, որ երգիչ Տիգրան Ասատրյանի որդու՝ Արամի հարսանիքն է։ Այդ առիթով հավաքվել են լեգենդար երգիչ Արամ Ասատրյանի զավակներն ու թոռները, այլ հարազատներ։ Երգիչ Արտաշ Ասատրյանը տեսանյութ է ներկայացրել զարմիկի հարսանեկան արարողությունից։ Մեկնաբանություններում օգտատերը շնորհավորանքներ են գրել ու նշել են,թե ուրախ են, որ Արամն ու Տիգրանը հաշտվել են։

Հիշեցնենք, որ Ասատրյան հանրահայտ եղբայրների գժտության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է։ Նույնիսկ իր հարցազրույցներից մեկում Արտաշ Ասատրյանն այդ մասին առանց թաքցնելու խոսել է՝ ասելով, որ անկախ ամեն հանգամանքից ինքն ու եղբայրն իրար սիրում են։

Տեսանյութ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ