«Վայ թե պիտի չընդունեինք էդ 1515 որոշումը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Կառավարության ապրիլի 4-ի նիստում առաջարկեց չզեկուցվող հարցերից մեկում՝ «ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին» նախագծում փոփոխություն կատարել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակով արձագանքեց.

«Վայ թե պիտի չընդունեինք էդ 1515 որոշումը: Ինչ ընդունել ենք, էդ պահից ամեն շաբաթ փոփոխություն ենք անում, ընդ որում, նախագծերը մի հատ էլ նիստի ընթացքում ենք փոխում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ