«Թավշյա հեղափոխության» ալիքն այնքան հզոր էր, որ անցավ Հայաստանի սահմաններն ու հասավ նույնիսկ Ադրբեջան ….

«Հայ ազգը միավորվեց եւ մերժեց ղեկավարներին, որոնց մարդիկ այլեւս չէին կարող դիմանալ եւ վստահել: Տարիներ շարունակվող կեղծիքի եւ խաբեության ժամանակն ավարտվեց, անհավասարությունն ու անարդարությունը, վատ կառավարումն ու մարդու իրավունքների խախտումները ավարտվեցին», — նշում է Աննա Հակոբյանը:

«Թավշյա հեղափոխության» ալիքն այնքան հզոր էր, որ անցավ Հայաստանի սահմաններն ու հասավ նույնիսկ Ադրբեջան, որտեղ վերջերս Իլհամ Ալիեւը ազատ արձակեց մի շարք քաղբանտարկյալների», նշում է Հայաստանի վարչապետի տիկինը, շարունակելով.

«Ավելին, ես տեսա նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր տիկնոջ նկարները, ովքեր զբոսնում էին Բաքվի փողոցներով, նկարվում մարդկանց հետ: Անշուշտ, որպես մի քաղաքական գործչի տիկին, ով հայտնի է մարդկանց հետ նկարվելով, ես կցանկանայի, որ դա մնար իր առանձնահատկությունը, սակայն, դա ամենաչնչին բանն է, ինչ ես պատրաստ եմ զոհաբերել հանուն խաղաղության»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ