Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու համաձայնությունը. Փաշինյան

Ալիևը խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու համաձայնությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու համաձայնությունը։ Տարօրինակ կերպով նա Հայաստանին է մեղադրում փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ