«Նախկին օլիգարխներին զգուշացնում եմ՝ շատ դաժան հակահարված կստանաք»․ վարչապետ Փաշինյանը՝ գազի գնի թանկցման մասին

Կառավարությունը սկսել է հերթական նիստը: Մինչ մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երկու կարևոր հարցի մասին: Ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել:

Հրավիրել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին: Ինչո՞վ է պայմանավորված, պատասխանատուն ներկայացրել է հետևյալը.

«Որպես այդպիսին գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Ամսական, միջին հաշվարկներով, գազի խտությունը եղել է 7.1, վերջին օրերին «Հայռուսգազարդից» գազի միջին խտությունը գալիս է 7.9 -ով աճել է, հետևաբար տնտեսվարողները ծրագրային փոփոխություններ չեն արել, հետևաբար սպառողները ստիպված են եղել ավելի գումար վճարել, որի համար մեր մարմինը բոլոր տնտեսավորողներին տեղեկացրել է, որ ամեն օր փոփոխություն կատարեն դիսպենսերներում և ճիշտ խտություն տեղադրեն»:

Ըստ նրա տվյալների՝ ԱԳԼՃԿ-ներն ամեն օր պետք է գազի խտությունը համապատասխանեցնեն «Գազպրոմ Արմենիայի» տվյալների հետ: Կառավարությունը որոշում էր ընդունել, որ գազի վաճառքն իրականացվի կգ-ներով, բայց այն դեռ ԱԺ-ն չի ընդունել, հետևաբար մինչ այդ պետք է շարունակեն խտությամբ վաճառել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ