«Սա ոչ այլ ինչ է, քան ՀՅԴ-ի կողմից Ադրբեջանին ու Ալիևին մատուցած ծառայություն»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբոեւքյան էջում անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի հայտարարություններին։  Չախոյանի գրառման մեջ ասվում է․

Արծվիկ Մինասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում չարամտորեն փորձում էր համոզել, թե վարչապետի Փաշինյանի հայտարարած «բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել ճանապարհներն ու հաղորդակցությունները բացելու շուրջ» արտահայտության մեջ վարչապետի հայտարարած «հաղորդակցությունը» նույն միջանցքն է։

Սա ոչ այլ ինչ է, քան ՀՅԴ-ի կողմից Ադրբեջանին ու Ալիևին մատուցած ծառայություն, որի դիմաց բնականաբար ակնկալում են նաև վարձատրություն։ Որովհետև մինչ օրս միայն Ալիևն է հայտարարել, թե Հայաստանը պետք է միջանցք տա Ադրբեջանին։

Ի գիտություն Արծվիկ Մինասյանի ու մնացյալ ընդդիմադիրների՝
ՀՀ սուվերեն տարածքով միջանցք չի լինելու, դրա շուրջ ոչ բանավոր, ոչ գրավոր և ոչ մի պայմանավորվածություն չկա։ Կա մի այն Ալիևի կեղծ պահանջ, որին աջակցում է ՀՅԴ-ն, ու փորձում է համոզել հանրությանը, թե հաղորդակցությունը, դա նույն միջանցքն է։

Ավելին՝ Արծվիկ Մինասյանը հայտարարում է, թե նոյեմբերի 5-ին իրականացվել է միասնության հանրահավաք, բայց նույն հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ կա բաժանում ՝ «կա՛մ Նիկոլի հետ եք, կա՛մ հայրենիքի»:

Վերջին միամիտի համար անգամ ակնհայտ է, որ միասնության կոչ անող ու բաժանարար գծեր քաշող ընդդիմադիրների միակ նպատակը իշխանափոխությունն է։ Իսկ սխեման շատ հասարակ է, միասնության կոչով մարդկանց դուրս հանել փողոց ու հասնել բաղձալի իշխանափոխությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ