«Սիլ պլազա»-ն պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված չէ

Zarkerak.am-ն, անդրադառնալով Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ պլազա»-ի հետ կապված վերջին օրերի քննարկումներին, ուսումնասիրել է 2004 թվականի՝ այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշումը, որով հաստատված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը:

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ «Սիլ պլազա»-ի շենքը, որը կառուցված է Արամի 3 և 5 հասցեներում, վերոնշյալ հուշարձանների ցանկում ընդգրկված չի եղել:

Գուցե սեփականատերերի համար շինությունն արժեքավոր է, քանի որ այն կառուցել է իրենց հայրը («Սիլ պլազա»-ի շենքը կառուցվել է 1997 թվականին Ալբերտ Սուքիասյանի կողմից), այդուամենայնիվ, պետության կողմից այն ընդգրկված չի եղել պահպանման ենթակա հուշարձանների ցանկում։

Ստորև ներկայացնում ենք նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 2004 թվականին վավերացված որոշումը, որով հաստատվել է Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների ցանկը՝ 7 հոկտեմբերի 2004 թվականի N 1616-Ն որոշում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ