Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն անվճար սոնոգրաֆիկ, դուպլեքս հետազոտություններ կիրականացնեն Տավուշի մարզում

Նոյեմբերի 12-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները անվճար սոնոգրաֆիկ, դուպլեքս հետազոտություններ կիրականացնեն Տավուշի մարզում, կտրվեն նաև նեղ-մասնագիտական խորհրդատվություններ:

Ակցիան կանցկացվի նոյեմբերի 12-ին, Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում (Գարեգին Նժդեհի փող., 15 շենք):

«Տեղերը սահմանափակ են: Գրանցվելու համար մինչև նոյեմբերի 11-ը զանգահարեք 098-190-419 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00», — հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ