«Համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը». Փաշինյանը՝ Կամբոջայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի Թագավորության վարչապետ Սամդեկ Հուն Սենին՝ ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կամբոջայի բարեկամ ժողովրդին՝ Կամբոջայի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանի և Կամբոջայի միջև տասնամյակների ընթացքում ձևավորված ջերմ հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ամուր հիմքերի վրա են և ունեն զարգացման մեծ հեռանկարներ:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը՝ համալրելով նոր նախաձեռնություններով ու ծրագրերով՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Կամբոջայի ժողովրդին՝ կայուն խաղաղություն և բարօրություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ