«Շուշիում Ալիևի ելույթը միջազգային հանրության համար լավագույն փաստարկն է, որ Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման միջոցով Հայաստանին ստիպել գնալ զիջումների»․ Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը գրել է

Շուշիում Ալիևի ելույթը միջազգային հանրության համար լավագույն փաստարկն է, որ Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման միջոցով Հայաստանին ստիպել գնալ զիջումների՝ այդ թվում օկուպացնելով ՀՀ սուվերեն տարածքը։

Շուշիում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևը՝

  1.  Խոստովանել է, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժը օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքը, որպեսզի այդ կերպ ստիպեն Հայաստանին գնալ զիջումների։
    «Հիմա հայերը տեսնում են ինչ է օկուպացիան և կորուստները։ Սա արվում է նաև, որպեսզի Հայաստանը կատարի իր միջազգային պարտավորությունները։ Պարտված երկիրը չի կարող իրեն այսպես պահել. Ուստի մեր բոլոր քայլերն արդարացված են։»․ Ալիև։
  2.  Սպառնացել է տարածաշրջանում խաղաղության կոչ անող հարևաններին։
    «Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և նվիրում. Եթե ​​պետք լինի, էլի ցույց կտանք, մեր ուզածին կհասնենք, սա բոլորը գիտեն, սա էլ պետք է իմանան նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի մեր սահմաններում»․ Ալիև
  3.  Հայ-ադրբեջանական հարաբերությունները վեր է ածել կրոնական կոնֆլիկտի՝ կոչ անելով մուսուլմանական երկրներին զերծ մնալ Հայաստանի հետ հարաբերություններից։
    «Հայաստանը ագրեսիվ քաղաքականություն է վարում ոչ միայն մեր, այլեւ ողջ մահմեդական աշխարհի դեմ։ Մահմեդական առաջնորդները չեն կարող ընդունել նրանց»․ Ալիև
  4.  Կեղծ մեղադրանք է առաջադրել Հայաստանին, իբրև թե նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ Հայաստանը պարտավորվել է միջանցք տրամադրել Ադրբեջանին։
    «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, իր վրա պարտավորություն է վերցրել»․ Ալիև
  5. Սպառնացել է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին նոր էսկալացիայով։

«Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո  Ադրբեջանի զինված ուժերը տեղակայվել են առանցքային ռազմավարական բարձունքներում, Փաստն այն է, որ հայկական բանակի դիրքերի մեծ մասը տեսանելի է իմ նշած բարձունքներից, և եթե այնտեղ ուժերի կենտրոնացում իրականացվի, մենք դա կտեսնենք և անհապաղ միջոցներ կձեռնարկենք․ Ալիև։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ