«Ծամեք ձեր հերոսների կաշիները, ծամեք, ծափահարեք, հպարտացեք, տնքացեք ու պրծեք»․ Ասյա Խաչատրյան

Ասյա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ծամեք ձեր հերոսների կաշիները երանությամբ։ Չէ՞որ նրանք հենց ձեզ համար են զոհվել։ Չէ՞ որ զոհվել են,որ հա գիստ քնեք։ Էլի հերոսներ եք ուզում, չէ՞ ։ Ցանկալի ա 21 ը չբոլորած,ուսումն ու երազանքները կիսատ թողած, իսկ կյանքն էլ բգին կանգնած։Ինչքան շատ կյանք ունենա՝ էդքան շատ կհերոսանա ու էդքան երկար կհիշվի։

Ծամեք ու ծափահարեք, Ցիտեք,հպարտացեք,տնքացեք ու պրծեք։ Ազգ֊բանակ֊պահպանակ֊լվացքի մեքենա֊տուֆ։

Փղերի արև,մի քիչ էլ նյուզ ֆիդս սքրոլ անեմ՝ կորձկամ պատերին։
Հ․Գ․ ավելի պատկերավոր լինելու համար էս ֆոտոն կավելացնեմ ստեղ, քանզի վասնզի մարդկանց փոխարեն պետք ա ծամել ուտելիքը, որովհետև մտածելն ամեն մեկի բանը չի։ Ցավում եմ,որ էս իրականությունն էս պատկերն ունի։

Ուզում եմ հերոսներ չունենանք ու մոռանանք էդ տերմինն առհասարակ, ուզում եմ ունենանք ուսուսիչներ, ֆիզիկոսներ, նկարիչներ, գողեր, պարապ ման եկողներ, երազողներ, սուիցիդնիկներ, հոգեբույժներ, միլիտարիզմից դուրս կյանք․․ Էս ամեն ինչը բուկս սեղմում ա արդեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ