«Եթե սա ճիշտ է…». Արմեն Դուլյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Արմեն Դուլյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կաատարել, որտեղ ասվում է.

Եթե սա ճիշտ է…

Այն, որ շարունակաբար ու ցուցադրաբար արհամարհել են մեզ՝ հայաստանցի լրագրողներիս, բոլորին հայտնի է եւ բոլորս դրան սովոր ենք վաղուց…

Բայց նման արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ, այսինքն՝ եթե ուզում եք իմանալ, թե ես ինչ ունեմ ասելու, դիտեք օտարերկրյա հեռուստաալիքը, ճիշտն ասած, դժվար էր պատկերացնել… Չեմ ուզում հավատալ, որ սա համապատասխանում է իրականությանը…

Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտտնվեց ինֆորմացիա, համաձայն որի Սերժ Սարգսյանն արդեն հարցազրույց է տվել Սոլովյովին, այն կհեռարձակվի ապրիլի 23-ին

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ