Դժբախտ պատահար. Երևանում Բժշկական համալսարանի ուսանողուհի է մահացել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Մանանդյան փողոցի թիվ 25Ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 32-ամյա կնոջ դի։ Նախնական վարկածով՝ նա մեծ քանակությամբ դեղորայք է ընդունել։

Մահացած աղջիկն ապրում էր ծնողների հետ։ Այդ պահին նրանք տանը չեն եղել։ Վերադարձել են ու տեսել, որ իրենց դուստրը մահացած է։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աղջիկն աշխատում էր ատամնաբուժարանում և զուգահեռ սովորում էր Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում։ Իրավապահները պարզում են մահվան հանգամանքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ