Հայկական եռագույնը՝ Հիմալայների 6189մ բարձրությամբ գագաթին

 

Հայ լեռնագնացներ Գևորգ Գասպարյանն ու Վահան Ղազարյանը հայկական եռագույնն են ծածանել Հիմալայների ամենահետաքրքիր ու գեղեցիկ լեռներից մեկի` Այլենդ պիկի գագաթի վրա (6189 մ )։ Գասպարյանն իրենց լուսանկարը հրապարակել է Facebook–ում։

«Նեպալ, Այլենդ պիկ, 6189մ, հայոց եռագույնը բարձրացավ առավոտյան 7։15-ին», – գրել է նա։

Օգտատերերը ոգևորությամբ են ընդունել լուրը. «Ընտիր», «Կեցցեք», «Արեցիք էլի, հպարտություն տվեցիք մեզ։ Կեցցեք, շնորհավորում եմ»։

Հիմալայներն աշխարհի ամենաբարձր լեռնաշղթան է, գտնվում է Տիբեթյան բարձրավանդակի (հյուսիսում) և Ինդոս-Գանգեսյան հարթավայրի միջև (հարավում)։ Հիմալայներում է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը (8848 մ)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ