Ալեքսանյանն ու «ՍԱՍ»-ի Արտակը ՀԴՄ տվող առաջամարտիկներից են

Ես կարող եմ ասել, թե այս պահին 1000 խոշոր հարկատուներից որոնք են իրենց տարեկան շահութահարկը ներկայացրել։ Այդ թիվը գիտեմ։ Բայց թե քանիսի նկատմամբ ենք մենք քրեական գործ հարուցել, այդ թիվը մտքումս չեմ պահել, քանի որ չեմ կարծում, որ դա այս պահին մեզ պետքական է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե 1000 խոշոր հարկատուներից, քանիսի նկատմամբ է քրեական գործ հարուցվել:

Անանյանի խոսքով՝ շատ կարեւոր է, որ խոշոր հարկատուների որոշակի վարքագծին փորձում ես քրեաիրավական գնահատական տալ։

Լրագրողի դիտարկմանը, թե խոսքը նախկին օլիգարխների մասին է, ՊԵԿ նախագահը արձագանքեց. «Եկեք դուք նախկին օլիգարխների ցանկը տվեք, ես ասեմ՝ ով, ինչ վարքագիծ է դրսեւորել»։

Դիտարկմանը, թե մամուլում խոսվում էր Արտակ Սարգսյանի (ՍԱՍ), Սամվել Ալեքսանյանի մասին, Անանյանը զարմացավ, որ Արտակ Սարգսյանը համարվում է նախկին օլիգարխ, այնուհետեւ ասաց. «Իրենց գործունեությունը ինչպես նախկինում, համենայնդեպս ոչ վաղ անցյալում, նաեւ հիմա նույն շրջանառությունն ունեն եւ ՀԴՄ տվող առաջամարտիկներից մեկն են։ Եթե ձեզ հետաքրքրում են Սամվել Ալեքսանյանի բիզնեսները, ապա հավաքական առումով իրենք ավելի շատ հարկ են վճարել, քան նախորդ ժամանակաշրջաններում»,- ասաց ՊԵԿ նախագահը։

աղբյուրը՝ Armtimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ