«Ալենը զանգեց ասաց տղաների վրա հարձակվել են». Վարչապետը ցուցմունք տվեց դատարանում

Երևանի ընդհանուր իրավասությանն դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ սկսվել է «Մոնախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

«Պատգամավոր եղած ժամանակ ես տվյալ անձից (Արթուր Այվազյանից-խմբ.) նամակներ  եմ ստացել, իսկ կոնկրետ 2017 թվականի մարտի 31-ին նախընտրական քարոզարշավի վերջին օրը ես տանն էի, երեկոյան ժ. 22։00-ի կողմերը, երբ զանգեցին ինձ և ասացին, որ մեր տղաների վրա հարձակում են գործել: Ես զանգեցի Հայկ Սարգսյանին, քանի որ քարոզարշավի վերջին օրն էր, խնդրել էի տարածել շտաբում մնացած բուկլետները: Փորձեցի զանգել Հայկին, նրա հեռախոսը չպատասխանեց: Ինձ ասեցին, որ միջադեպ է եղել, ասացի, որ արագ հեռանան և գան նախընտրական շտաբ: Ես մտածեցի` ավելի մեծ մասշտաբի բան է:

Շտաբում ինձ պատմեցին, որ երբ շտաբում են եղել, դա շարժական շտաբ էր, մոտեցա «Ֆորդ» մակնիշի մեքենա էր, մոտեցա, տեսա իմ համարի վրա ներկ է փչած, մեքենայի վրայի դրոշը չկա: Երբ հարցրել են, թե ով է տարել դրոշը, մեկն ասել է` ես եմ տարել:

Հարցրել են` ինչ իրավունք ունեք դրոշը տանել, մեր տղաները հետ են պահանջել դրոշը, խոսակցություն է տեղի ունեցել: Դրոշը տանող քաղաքացին հարվածել է Հայկ Սարգսյանին, մեր մարդիկ միջամտել են, այդ ընթացքում այդ անձը հանել է զենքը  և պահել Հայկի վրա, մեկն արագ արձագանքել է, խփել է ձեռքին, զենքը վերցրել  են և հեռացել:

Երբ իմացա, որ զենքը մեր մարդկանց մոտ է, այդ զենքը, իհարկե, առանց ձեռք տալու նայել եմ, մտել ուղիղ եթեր, «Ֆեյսբուքով» ցուցադրել եմ զենքը, նկատել եմ, որ այնտեղ կային փամփուշտներ, պատմել եմ` ինչ է տեղի ունեցել շարժական շտաբի հետ, որից հետո պատմել եմ այն, ինչ փոխանցել են:

Հայկ Սարգսյանը հրաժարվեց ուղիղ եթերով երևալ, քանի որ նրա վրա վնասվածքներ կային: Չեմ հիշում` ոնց է հանձնվել զենքը ոստիկանություն: Եթե չեմ սխալվում, Մալաթիա-Սեբաստիայի բաժին ենք հանձնել զենքը: Հարձակումը, կարծեմ, եղել է Զորավար Անդրանիկի արձանի մոտակայքում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ