Վարչապետ Փաշինյանը հարցաքննվում է դատարանում

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Այսօր նախատեսվում է Փաշինյանի հարցաքննությունը «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի (մականունը՝ Մանախ) միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով:

Վարչապետը սույն գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի։

Գործով ամբաստանյալ «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը ի սկզբանե համարել է, որ Նիկոլ Փաշինյանի վկայությունը որեւէ էական բան չի տալու գործի ելքի համար, իսկ եթե դատախազությունը պնդում էր, որ անհրաժեշտություն կա, ապա թող ապահովի Նիկոլ Փաշինյանի ներկայությունը դատարանում:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 31.03.2017թ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում, անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «ԵԼՔ» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Նիկոլ Փաշինյանը վկայի կարգավիճակով ցուցմունք է տալիս Արթուր Այվազյանի «Մանարխի» գործով

ՈՒՂԻՂ | Նիկոլ Փաշինյանը վկայի կարգավիճակով ցուցմունք է տալիս Արթուր Այվազյանի «Մանարխի» գործով։

Posted by Լուրեր on Wednesday, April 3, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ