Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Սոլովյովին. երբ կհեռարձակվի հարցազրույցը

armdaily.am-ը գրում է. «Երեկ Եռաբլուր այցի ժամանակ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ փայլեց լրագրողների հետ շփման ոճով՚։ Նա ինչպես լրագրողատյաց եղել է, այնպես էլ մնացել է անգամ պաշտոնանկությունից հետո։ Լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ Սարգսյանը համառորեն լռում էր։

Հարցին, թե ձեզ անընդհատ մեղադրում են ապրիլյան քառօրյայի համար, ասում են՝ պայմանավորված պատերազմ էր, ո՞նց կարձագանքեք, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, տեսնելով, որ չնայած Սերժ Սարգսյանի լռությանը, լրագրողները համառորեն շարունակում են հնչեցնել իրենց հարցերը, արձագանքեց, որ «հարգելի լրագրողներ, ձեր բոլոր հարցերին ես պարոն Սարգսյանին ճանապարհելուց հետո կպատասխանեմ»:

Լրագրողները հիշեցրին Աշոտյանին, որ ասում էր՝ «ես Սերժ Սարգսյանի հետ մտերիմ եմ, բայց իրավասու չեմ պարոն Սարգսյանի անունից խոսելու»: Սերժ Սարգսյանը հազիվ էր զսպում ծիծաղը»:

Մանրամասները` այստեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ