«Դուք ուզում եք քաղաքական բիսեքսուալիզմով մի կողմից հանդես գաք որպես ռուս, մյուս կողմից էլ մի ողջ հայ ժողովրդի անունից պարտադրեք, թե ինչպիսին ու որտեղ պետք է լինի Հայաստան պետությունը։». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․

Դուք անցանկալի եք ոչ թե ու ոչ միայն իշխանությունների համար, այլ առաջին հերթին հայ հասարակության համար։

 

Դուք անցանկալի եք ոչ թե ու ոչ այնքան ՀՀ իշխանություններին ատելու համար, այլ հանուն ձեր կայսրության ու նեոկայսերական նպատակների հայ ժողովրդի՝ արյունով կերտված երկու պետականություններից մեկի գլուխը ուտելու, իսկ մյուսի գլուխն ուտելու մտադրության համար։

Դուք եթե ազնիվ լլինեիք, ու համարեիք որ ՌԴ քաղաքացի ու ռուս եք, ու Հայաստանի ու հայ ժողովրդի անունից հանդես չգայիք, մենք ձեր հետ խնդիր չէինք ունենա, բայց դուք ուզում եք քաղաքական բիսեքսուալիզմով մի կողմից հանդես գաք որպես ռուս, մյուս կողմից էլ մի ողջ հայ ժողովրդի անունից պարտադրեք, թե ինչպիսին ու որտեղ պետք է լինի Հայաստան պետությունը։

Այ դրա համար եք անցանկալի ու մոռացեք, որ դուք որևէ ընդհանրություն կունենաք մեզ հետ, անկախ նրանից, թե ով կլինի ժողովրդի ընտրած իշխանությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ