99-ի հոկտեմբերի 27-ին մազով փրկվեցիր, որ հետո էլի հոկտեմբերի 27-ին գնա՞ս. Լեւոն Սարդարյան

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել լրագրող Գայանե Փայտյանի մահվան կապակցությամբ.

Գայուշ ջան, ընկերս, քույրս… լավ, էս ո՞նց արեցիր, Փայտյան աղջիկ։ 99-ի հոկտեմբերի 27-ին մազով փրկվեցիր, որ հետո էլի հոկտեմբերի 27-ին գնա՞ս։

Լույս դառնաս, Գայ ջան…

Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը: Մեր տեղեկություններով՝ Փայտյանը առողջական խնդիրներ ուներ: Գայանե Փայտյանը ծնվել է 1974 թվականին:

Medianews-ը իր ցավակցություններն է հայտնում Փայտյանների ընտանիքին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ