«Խնդրում եմ օրենքով արգելափակել կրեմլական հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ-ում». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան, Մարգոյի ու Զատուլինի դեմ մուտքը փակելու փոխարեն, կամ դրան զուգահետ, խնդրում եմ օրենքով արգելափակել կրեմլական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում՝ շատ հայտնի պատճառներով: Նկատի ունեմ «լրատվական» և «վերլուծական», իսկ իրականում՝ պրոպագանդիստական ալիքները: Էն ժամանցայինները (երաժշտություն, կուլտուրա, սպորտ…) չարժե փակել:

Իրավական հիմքերի ձևակերպման դժվարության դեպքում, անվարան դիմեք ինձ, ես ու գործընկերներս պատրաստ ենք մեթոդական օժանդակություն ցուցաբերել՝ անվճար, անվարձահատույց:

Հայաստանյան պրոպագանդա վերարտադրող հեռարձակողների մասին կգրեմ առանձին, էս հարցը կարգավորեք՝ հետո»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ