Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ-ում 2մլն դոլարով տուն գնելու հետ կապված մի կարևոր նրբություն կա. Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում բնակություն  հաստատած և 2մլն դոլարով առանձնատուն գնած Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին։

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ-ում 2մլն դոլարով տուն գնելու հետ կապված մի կարևոր նրբություն կա, որ կարծես դուրս է մնում հանրության ուշադրությունից։

Բնականաբար էժան են Վիգեն Սարգսյանի այն բոլոր բացատրությունները, թե իբրև ԱՄՆ-ում բարձր է վարձատրում և դրա շնորհիվ կարողացել է 2 մլն դոլարով առանձնատուն գնել։

Հիմա հարցի բարոյական կողմի մասին։

Վիգեն Սարգսյանը Հայաստանում ղեկավարել է Պաշտպանության նախարարությունը, համարվել է Հայաստանը պաշտպանող թիվ մեկ անձանցից մեկը, եթե ոչ թիվ մեկ անձը։ Բայց պաշտոնից ազատվելուց հետո լքել է Հայաստանը։

Սա ընդամենը փաստում է այն ամենի մասին, որ ԱՄՆ տեղափոխված Վիգեն Սարգսյանին Հայաստանը հետաքրքիր էր քանի դեռ պաշտոն ուներ Հայաստանում ու քանի դեռ կարողանում էր կապիտալ կուտակել, որպեսզի հետո կարողանա մի քանի միլիոն դոլարի արժողությամբ առանձնատուն գնի արտերկրում։

Սա ոչ այլ ինչ է, քան շարքային «խոպանչու» հոգեբանություն։
Հայաստանը դիտարկել են որպես «խոպան» ու քերել են որքան կարող են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ