Երկվորյակներ՝ խուսափեք կոնֆլիկտներից․ հոկտեմբերի 27-ի աստղագուշակը

Խոյ

Այսօր խորհուրդ չի տրվում ծրագրել հանդիպումներ, ուղևորություններ, քննարկել լուրջ գործնական հարցեր: Արդյունքը ոչ միայն ձեզ չի գոհացնի, այլև կլինի ավելի շուտ բացասական, քան՝ դրական: Խուսափեք անցանկալի հանդիպումներից, հնարավորինս խորամանկորեն խուսանավեք կոնֆլիկտային իրավիճակներից, որոնք այսօր ձեզ կարող են դարանակալել ամեն քայլափոխին:

Ցուլ
Օրը կպահանջի ձեզանից ներքին կենտրոնացվածություն, համբերություն ու հավաքավածություն, նաև՝ համառություն: Մարդկանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքը չար կատակ կարող է խաղալ ձեզ հետ: Որքան հնարավոր է արագ իրականացրեք նախօրոք տրված խոստումները, բարյացակամորեն արձագանքեք սխալներին ու այլոց թերություններին:

Երկվորյակներ
Խուսափեք կոնֆլիկտներից ու տարատեսակ բառային վիրավորանքներից: Նախապատվությունը տվեք ինքնուրույն գործելակերպին՝ առանց ձեր գործերի մեջ որևէ մեկի լուրջ միջամտությունը թույլ տալու, քանզի կարծիքների ու հետաքրքրությունների տարբերությունը ձեզ հնարավորություն չեն տա գտնել փոխզիջումային տարբերակ ու հասնել համաձայնության:

Խեցգետին
Անհրաժեշտություն չկա ցուցադրել ձեր կազմակերպչական փայլուն ունակությունները ու այլոց ղեկավարելու աննկարագրելի հմտությունները: Դա կարող է պատճառ հանդիսանալ այլոց նախանձի ու տհաճության: Այսօրվա օրը խորհուրդ է տրվում ամբողջությամբ նվիրել ընթացիկ պարտականությունների իրականացմանը. կարևոր հարցերը կարող են և սպասել:

Առյուծ
Ստեղծեք ձեզ համար աշխատանքային բարենպաստ պայմաններ, դա կօգնի կենտրոնանալ կարևոր հարցերին ընթացք տալիս, նաև՝ անհրաժեշտ նրբությունները հաշվի առնելիս ու դետալները համաձայնեցնելիս: Անձնական շփումները կպահանջեն ձեզանից գերջանքի գործադրում, իսկ զրուցակիցների կոշտ դիրքորոշումը ընդհանրապես կարող է ձեզ հունից հանել: Երեկոն լավ է անցկացնել տանը՝ հանգիստ միջավայրում:

Կույս
Այսօր զբաղվեք այն գործերով, որոնք ձեզանից կպահանջեն ժամանակ, հիմնավորվածություն ու մանրազննին վերլուծություն: Ամբողջությամբ բացառեք արտաքին գրգռիչների առկայությունը ու սուզվեք աշխատանքային միանշանակ պրոցեսի մեջ: Փորձեք կենսական ակտիվ դիրքորոշման հետ մեկտեղ պահպանել նաև հոգևոր հավասարակշիռ վիճակը:

Կշեռք
Իրադարձությունների ակտիվ ընթացքը կարող է ձեզ շեղել նախօրոք գծված ճանապարհից, կարող են ի հայտ գալ չպլանավորված առաջադրանքներ, հանդիպումներ, նաև՝ հեռավոր ուղևորություններ: Հարկավոր է, որպեսզի դուք անհրաժեշտ պահին կոշտություն ցուցաբերեք, եթե իհարկե ցանկություն չունեք իզուր վատնել այս օրը: Կարիք չկա հետ մնալ նախագծված պլանից, դա ոչնչի չի հանգեցնի, փոխարենը կցնցի ձեր զգայական վիճակը:

Կարիճ
Ղեկավարության, գործընկերների ու աշխատակիցների հետ հարաբերություններում պահպանեք սուբորդինացիոն վարքագիծ ու խելամիտ տարածություն: Չնայած ձեր միջանձնային հիանալի հարաբերություններին, խորհուրդ է տրվում մոռացության չմատնել այն, որ աշխատանքը մնում է աշխատանք ու կարիք չկա այն համատեղել անձնական գործոնի հետ, հատկապես, եթե դրա անհրաժեշտությունը ամենևին չկա:

Աղեղնավոր
Ձեր, մի փորք հոռետեսական ու բավականին ապատիկ տրամադրությունը կարող է որակապես ազդել առաջադրանքների իրագործման վրա, դրա համար էլ այսօր անհրաժեշտություն չկա զբաղվել կենսական կարևորություն ունեցող հարցերով, քանի որ հետո դա միևնույնն է ձևափոխելու եք, ժամանակն իզուր մի վատնեք: Օրը ամբողջությամբ նվիրաբերեք ընթացիկ խճճված գործերին: Երեկոյան այցելեք մարզասրահ, քանի որ չափավոր ֆիզիկական բեռնվածությունը ձեզ չի խանգարի:

Այծեղջյուր
Այսօր կենտրոնացեք այն խնդիրների վրա, որոնք տևական ժամանակահատված ձեզ մոտ միայն դժվարություններ ու բարդություններ են առաջ բերել: Եթե հնարավորության սահմաններում կարողանաք դրսևորել համառություն ու նպատակամղվածություն, անպայման կհասնեք ցանկալի արդյունքներին:

Ջրհոս
Չնայած ձեր սոցիալական բավականին ակտիվ վարքագծին, այսօր այնուամենայնիվ խորհուրդ է տրվում խխունջի պես ապրել: Դա անհրաժեշտ է սեփական ուժերը խնայելու, հոգու տրամադրվածությունը ու մարդկանց հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար: Փորձեք խուսափել սեփական կարծիքն արտահայտելուց, եթե, իհարկե, դրա հույժ անհրաժեշտությունը չկա:

Ձկներ
Թույլ տվեք, որպեսզի իրադարձությունները զարգանան ինքնուրույն, առանց ձեզ, մի փորձեք ազդել դրանց վրա: Այսօր սպասողական վարքագիծ դրսևորեք ու եղեք կողմնակի անկաշառ դիտորդ: Բոլոր ընթացիկ հիմնախնդիրներին վերաբերվեք հանգիստ, իսկ դիտողությունները այդքան լուրջ մի ընդունեք: Երեկոն նվիրեք սիրելի զբաղմունքին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ