Քիմ Քարդաշյանը 4–րդ երեխայի անվան համար դիտարկվել է նաև հայկական անուններ

Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի հետ պատրաստվում է չորրորդ երեխայի ծննդյանը։ «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի վերջին թողարկումներից մեկում աստղը խոստովանել է, որ մի փոքր նյարդային է երկրորդ որդու` աշխարհ գալու կապակցությամբ։

Չնայած վախերին` Քիմը չի հասցնի ամեն ինչ նախապատրաստել կոնկրետ ամսաթվի համար, այս երկուշաբթի նա դարձել է Ջիմի Քիմելի հյուրը և պատմել, որ ծրագրում էր որդուն Ռոբ կոչել, հայտնում է popcornnews.ru–ն։

«Մի անուն կա մտքիս։ Մտածում էի նրան Ռոբ կոչել եղբորս պատվին։ Այդ դեպքում ես կունենամ Նորթ, Սեինթ, Չիկագո և Ռոբ։ Կարծում եմ` եղբայրս դրան հավանություն կտար, քանի որ այդ անունը լավագույն տարբերակներից է»,– ասել է Քարդաշյանը։

Նա ընդգծել է, որ եթե իրենք ամուսնու հետ իսկապես կանգ առնեն այդ անվան վրա, ապա որդուն կկոչեն պարզապես Ռոբ Ուեսթ, ոչ թե Ռոբերտ Ուեսթ։ Քիմը նաև խոստովանել է, որ նաև հայկական անուններ է նայել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ