Ալեն Սիմոնյանը պատասխանել է Կոնստանտին Զատուլինին

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն իր տելեգրամ ալիքում հրապարակել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի պատասխանն իրեն։

Նշենք, որ Զատուլինը հրավիրել էր Սիմոնյանին ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով հինգերորդ հանդիպմանը։ Սիմոնյանն ի խատասխան ափսոսանք է հայտնել, որ չի կարող մասնակցել միջոցառմանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ցավոք, չեմ կարող մասնակցել միջոցառմանը, քանի որ հոկտեմբերի 27-28-ին Սամարղանդում պետք է մասնակցեմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին՛՛։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ