«Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում հայ զինվորների մարմինների որոնողական աշխատանքների համար».Նիկոլ Փաշինյան

Սկսած սեպտեմբերի 14-ից՝ Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում զոհված հայ զինվորների մարմինների որոնողական աշխատանքների համար։

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա հակամարդկային և անընդունելի պահվածք է»,- գրել է ՀՀ վարչապետը

Հիշեցնենք  Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություն Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որը սկսել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ժամ 00։05-ին։

Հայաստանի անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 207 զոհ, ավելի քան 20 գերևարված և 293 վիրավոր։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք, ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ։ Ռազմական գործողությւոնների հետևանքով ադրբեջանական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 79 զոհ և 282 վիրավոր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ