Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մարգարիտա Ազարյանը, ով զբաղեցնում էր վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը, ազատվել է աշխատանքից:
Ըստ վարչապետի որոշման տեքստի, Մարգարիտա Ազարյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն («Քաղաքացիական ծառայության մասին » ՀՀ օրենք, 37-րդ հոդված 1 մաս, 1 կետ):
Հիշեցնենք, որ Մարգարիտա Ազարյանը նախկինում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի կադրերի բաժնի պետն էր, իսկ իշխանափոխությունից հետո նա տեղափոխվեց կառավարություն։ Մարգարիտա Ազարյանը ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մայրն է։