«Տիկին Զախարովան չափազանց անհանգստացել է». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Տիկին Զախարովան չափազանց անհանգստացել է «եղբայրական» Հայաստանի «ճնշումների» ենթարկվելուց։ Տիկին Զախարովան պետք է ոչ թե անհանգստանա, որ մենք «ճնշվում» ենք Արևմուտքի կողմից, այլ Ալիևի ագրեսիաներից, որոնց կապակցությամբ մեր դաշնակցի լռությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ նրան կա՛մ՝

ա) «եղբայրական» ժողովրդի անվտանգությունը չի հետաքրքրում, կա՛մ բ) այդ ամենը համաձայնեցված է Բաքու-Մոսկվա առանցքով։

Ավելին՝ տիկին Զախարովայի կողմից Հայաստանին «Ուկրաինա 2»-ով սպառնալը համարում ենք անբարո, ո՛չ «եղբայրական», ո՛չ դաշնակցային»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ