«Սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է»․ Արսեն Հարությունյան

Իսպանիայի Պոնտեվեդվա քաղաքում տեղի ունեցած Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը նվաճել է ոսկե մեդալ։

Ֆեյսբուքյան իր էջում Արսեն Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բոլորին․

«Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ շնորհավորանքների համար, սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է, ոչ-ոքի չեմ առանձնացնի։ Մեր բոլորիս ջանքերով ՝ Ես նվաճեցի Մ23 տարեկանների կրկնակի աշխարհի չեմպիոն կոչումը։ Շնորհակալ եմ ,որ կաք ,որ իմ կողքին եք , ուղղում եք սխալներս որ հաջորդ մրցաշարերին նույնպես լավ մարզավիճակով ներկայանամ ։ Դեռ դժվար ճամապարհներ պետք է անցնենք մեկս մյուսին օգնելով ու հավատալով, ևս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ