Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամն իր կայքէջում հրապարակել է նվիրատուների ցանկը՝ այդպիսով խախտելով «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջը։
Ուշագրավ է, որ «Մեգասպորտ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին, վարչապետի կնոջ հիմնադրամին նվիրաբերել է 5 մլն 930 հազար դրամ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, հիմնադրամին նվիրաբերել է 12 մլն դրամ: Խոշոր չափի գումար է նվիրաբերել Անժել Հարությունյանը՝ 48 մլն դրամ: