Պա՜պ, խի՞ ես եկել, հորս արև գնա, գնա տուն…

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դիրք… Դիրք, մի վայր որտեղից մարտ են վարում 18-20 տարեկան տղերքն իրենց կրտսեր հրամանատարական կազմի հետ: Գնալով՝ կամավորները շատանում են, ովքեր անծանոթ զինվորներին ասում են.

« Ցավդ տանեմ, մի քիչ հանգստացի, թող ես դրանց մերը… Թող, տղես , թող ես վազնեմ բերեմ ջուրը, հացը, փամփուշտը, դու մի քիչ հանգստացի… Որտեղից ես այ Հայկի հետնորդ, դե հա, բա կաթ ու մածուն կերած ես, դրա համար կարում ես դրանով տենց թուրքի մաման լացացնես…»…

Դիրք… Որտեղ տեսա այն, ինչն ինձ արդեն երեք տարի թույլ չտվեց հանգիստ նստել տեղս : Նեղլիկ բլինդաժում հանդիպում են հայր ու որդի.
— Պա՜պ, խի՞ ես եկել, հորս արև գնա, գնա տուն…
— Խելոք, շան տղա, ու՞ր գնամ, էտ երբ եղար տղամարդ, ինձ էլ տուն ես ուղարկում…
-Պա՜պ, մեռնեմ սրտիդ…Հերսսսսս…


Հանդիպում են եղբարները.
-Ախպեր, դու խի ես եկել, հո խաթա չես, բա մաման, տնեցիք.
— Մաման ինչ, իրար հետ հետ կգնանք…
Դիրք, որտեղ տեսա զինվոր , ում աղվամազ դեմքն այնքան էր կոշտացել ու դեմքը փոշու մեջ կորել, որ այլևս անհանր էր դառնում տարբերել ժամկետային զինվորին դիրք հասած կամավորից…
Երեք տարի առաջ հենց այդ դիրքը ստիպեց ինձ ապրել բոլորովին այլ կյանքով, բոլորովին այլ նպատակներով, բոլորովին այլ բանի համար…

Դիրք… Դիրք, մի վայր որտեղից մարտ են վարում 18-20 տարեկան տղերքն իրենց կրտսեր հրամանատարական կազմի հետ: Գնալով՝ …

Posted by Կարեն Հովհաննիսյան on Monday, April 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ