«Ոչ մի բան չի մեղմում ցավը, անգամ հպարտությունը». Գևորգ Աբաջյան

Ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս  Ռոբերտ Աբաջյանի պապն ասում է՝ Ռոբերտին հիշելիս միշտ դրականն են հիշում: Իր կարճ կյանքի ընթացքում Ռոբերտն այնքան դրական բաներ է թողել, իր կյանքը միշտ ուրախ պահերով ու դրական էմոցիաներով էր լիքը:

«Ինքն իր խառնվածքով էլ էր դրական:  Ընկերական մեծ շրջապատ ուներ, շատ էր սիրում հարազատություն, բարեկամություն, հանդիպումներ, տարբեր միջոցառումներ և ամեն տեղ ինքը պետք է աչքի ընկներ: Ոնց որ իր կյանքի իմաստը դա լիներ, որ ինքն աչքի ընկնի:

Ոչ մի բան չի մեղմում ցավը, անգամ հպարտությունը: Մի քիչ սփոփանք կա, որ գիտես զուր չի գնացել, պատահական մարդ չի եղել: Սփոփվում ես, երբ մեծարում են, հիշում են ամեն տեղ: Նրան հետ վերդարձնելը կամ նրա փոխարեն ինչ-որ բան անելը անհնար է:
Չէի ասի, որ կառավարությունը քայլեր չի արել, էնպես չի, որ անուշադրություն կա, դժգոհ չեմ: Իհարկե,  միշտ էլ կուզես, որ ավելի լինի: Էնպես որ իմ պատասխանը թերի կլինի»,-  հավելեց Գևորգ Աբաջյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ