Այսօր Եռաբլուր պանթեոնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, թեև բազմաթիվ հարցադրումներին:
Փոխարենը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Ս. Սարգսյանը չի հեռացել քաղաքական դաշտից և առաջիկայում հանդես կգա հրապարակային դիրքորոշումներով։
«Ամեն ինչ ունի իր ժամանակը։ Սերժ Սարգսյանը խոսելու է։ Նա մնացել է քաղաքականության մեջ, ՀՀԿ-ի ղեկավարն է, հետևաբար նա շատ լավ գիտի, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ ժողովուրդն ակնակալում է նրա գնահատականը»,- ասաց Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ Ս. Սարգսյանը հարցազրույց կամ հարցազրույցներ կտա բացառապես հայկական լրատվամիջոցներում:
Նրա խոսքով` մեկ հարցազրույցով դժվար թե հնարավոր լինի ստանալ բոլոր հարցերի շրջանակը։